ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակավ հայտարարել է Իրանի հետ պատերազմը շուտափույթ ավարտելու ձգտման մասին։ Միևնույն ժամանակ, նրա որոշ խորհրդականներ կուլիսներում պնդում են հակամարտությունից դուրս գալու հստակ ծրագրի մշակման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով նավթի գների աճն ու երկարատև պատերազմի հնարավոր քաղաքական հետևանքները՝ գրում է The Wall Street Journal-ը։               
 

Երկրապահը պետք է տեսնի, որ իր խնդիրները լուծված են

Երկրապահը պետք է տեսնի, որ իր խնդիրները լուծված են
18.06.2013 | 21:03

Ազգային ժողովում այսօր քննարկվում էր պատգամավորներ Մանվել Գրիգորյանի, Սեդրակ Սարոյանի և Սամվել Ֆարմանյանի հեղինակած «Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը:
1999-2003թ. ԱԺ պատգամավոր, ԵԿՄ վարչության անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Մյասնիկ Մալխասյանը մեզ հետ զրույցում նշեց, որ երկրապահի և զինծառայողի կարգավիճակների հավասարեցումն օրենքով նոր մոտեցում է և նորմալ երևույթ:
Մյասնիկ Մալխասյանն ու իր երկրապահ գործընկերները 1999-2003թ.թ. ԱԺ-ում բազմիցս բարձրաձայնել են և պայքարել ազատամարտիկների սոցիալական խնդիրները լուծելու նպատակով պետբյուջեից հատկացումներ տրամադրելու համար:
«Մենք ժամանակին այդ հարցը արծարծեցինք, որ պետբյուջեից մոտ 200 մլն դրամ տրամադրվի նրանց՝ բնակարանների ձեռքբերման և սոցիալական խնդիրները լուծելու համար, մերժվեց, մենք էլ դեմ քվեարկեցինք բյուջեի նախագծին»,-հիշում է Մյասնիկ Մալխասյանը:
Նախկին երկրապահ պատգամավորն այդ օրենքի նախագիծը համարում է կարևոր խնդիր, քաղաքականություն, քանի որ հայրենիքին անձնվիրաբար ծառայած մարդիկ պետք է տեսնեն, որ իրենց խնդիրները լուծված են:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 3801

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ